Լուսինե Զաքարյանի Տուն-թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
Լուսանկար և տեսանյութայո
մուտքն ազատ էայո
էքսկուրսիաայո
սրճարանոչ
Ավտոկայանատեղիոչ
հուշանվերներոչ
WCոչ
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Եզնիկ Կողբացու փող. 42/3

Լուսինե Զաքարյանի թանգարան բացվել է 2019  թվականի հունիսի-ին՝ երգչուհու ծննդյան 82-րդ տարելիցի օրը այն բնակարանում, որտեղ ապրել է երգչուհին։ Բնակարանը կահավորվել է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ Լուսինե Զաքարյանն ամուսնու` Խորեն Պապյանի հետ բնակվել է այդ բնակարանում։

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները սկսվել են 2016 թվականին Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ։ 2019 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն-թանգարանի ցուցադրական աշխատանքները։

Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ  Խորեն Պապյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նրանց գործածած իրեր, հագուստ, անձնական պարագաներ, ափսեներ, բաժակներ, բազկաթոռներ։ Ցուցասրահից բացի թանգարանում կա կամերային համերգներ, հանդիպումներ կազմակերպելու սենյակ։

5.0

Այցելուց առաջ նախապես գրանցվել և հարմարացնել ժամերը

լրացուցիչ տեղեկություն

Կան էքսկուրսիաներ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Տոմսեր

Մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374 77607113
susannadavtyan47@gmail.com
lusine-zakaryan.mus.am
https://www.lzm.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր